Պուտինի խոսնակը Հալեպի շուրջ Ռուսաստանի և Թուրքիայի պայմանավորվածության մասին տեղյակ չէ

14:23 • 14.12.16

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ տեղյակ չէ Ռուսաստանի և Թուրքիայի պաշտոնական ներկայացուցիչների միջև Սիրիայի հարցով բանակցությունների մասին: 


Ինչպես փոխանցում է ռուսական ՌԻԱ Նովոստի (РИА «Новости») գործակալությունը` Պեսկովը հայտարարել է, որ նման տեղեկության նա առայժմ չի տիրապետում: 

Նշենք, որ ավելի վաղ ռուսական և թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ռուսաստանն ու Թուրքիան Արևելյան Հալեպի տարածքից խաղաղ բնակիչներին և զինված ապստամբներին դուրս բերելու մասին համաձայնություն են ձեռք բերել: