Կրիշտիանու Ռոնալդուն 68 ադամանդներով զադարված ժամացույց է նվեր ստացել

19:07 • 14.12.16

Շվեյցարական TAG Heuer ընկերությունը շնորհավորել է պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուին «Ոսկե գնդակի» արժանանալու կապակցությամբ: Այս մասին Lenta.ru-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից:

Ընկերությունը մարզիկին TAG Heuer Carrera Heuer 02T հատուկ ժամացույց է նվիրել` զարդարված 68 ադամանդներով: Ապրանքանիշի ներկայացուցիչների խոսքով` Ռոնալդուի տաղանդն ու բնավորությունը արտահայտվում է #DontCrackUnderpressure (Չհանձնվել ճնշման տակ) հեշթեգով:

TAG Heuer շվեյցարական ընկերությունը հայտնի է շքեղ դասի ձեռքի ժամացույցների, քրոնոմետրերի, սմարթֆոնների և ակնոցների արտադրությամբ:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին 2016 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և ՖԻՖԱ-ի ու France Football ամսագրի կողմից արժանացել «Ոսկե գնդակ» մրցանակին, որը չորրորդն է ֆուտբոլիստի կարիերայում: