Ռուբեն Հակոբյանը հրավիրվել է ՀՔԾ՝ լրագրողին հարվածելու գործով
Երեկ երեկոյան 18։30-ին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը եղել է Հատուկ քննչական ծառայությունում։ Tert.am-ը թղթակիցը նրան տեսել է քննիչի աշխատասենյակ մտնելիս։
Ռուբեն Հակոբյանը ՀՔԾ-ում բացատրություն է ներկայացրել լրագրող Վահե Մակարյանի հետ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։
Երեկ նա չմանրամասնեց, թե բացատրության մեջ միջադեպի վերաբերյալ ինչ է արձանագրել, իսկ այսօր նրա բջջային հեռախոսահամարը անհասանելի է։
Հիշեցնենք, որ մինչև ՀՔԾ գնալը Ռուբեն Հակոբյանը ԱԺ-ում ասուլիս էր հրավիրել, սակայն լրագրողները բոյկոտել էին այն։
Հիշեցնենք նաև, որ լրագրողի և պատգամավորի միջև միջադեպը տեղի ունեցել դեկտեմբերի 7-ին. լրագրողը ասել էր, որ Ռուբեն Հակոբյանը հարվածել է դեմքին՝ աչքի շրջանում։










