Կառավարությունը մինչև 15 օլիգարխի «սուպլեկս» չանի, հաջողության չի հասնի.Սամսոն Խաչատրյան (տեսանյութ)

19:34 • 14.12.16

Կառավարությունը մինչև 10-15  օլիգարխի սուպլես չանի ՝ մեջքը գետնով չտա, հաջողության չի կարող հասնել։ Այս մասին Tert.am-ի հետ զրուցում  ասաց  բռնցքամարտի ԽՍՀՄ բազմակի, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ընդդիմադիր, Մարտի մեկի  գործով անցնող Սամսոն Խաչատրյանը։

«Այլ պարագայում ոչինչ չի փոխվի, բյուջեն  չի լցվի»,-ընդգծեց  նա։

Սամսոն Խաչատրյանի  դիտարկմամբ՝ հաջողության  հասնելու  միայն կառավարության  փոփոխությունը  բավարար չէ, անհրաժեշտ է անարյուն հեղափոխություն՝ Թունիսի  փորձով։   Սամսոն Խաչատրյանը հիշեցրեց, որ այդ մասին դեռևս տարիներ առաջ է  ասել, դատավարությունների ընթացքում  ևս՝ «Թունիսիլ տենք, Թունիսիլ տենք» արտահայտությամբ հայտնի է։ Այսօր  Սամսոն Խաչատրյանը  քաղաքականության մեջ  ակտիվանալ դեռ չի ցանկանում, ասում է պիտի ընդդիմադիրների լայն համախմբում լինի, համախմբողն էլ  ժողովուրդը  պիտի  լինի։

Անդրադառնալով խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ընդդիմադիր միավորման առաջին ծիծեռնակին` ասաց, որ «Լուսավոր Հայաստան»-ՔՊ-«Հանրապետություն» միավորումը ողջունում է, բայց կարծում է՝ դա բավարար չէ:

«Ես մի բան կարող եմ խորհուրդ տալ, որ բոլոր ընդդիմադիր ուժերը միանան, ուրիշ ձև չկա, 88 -ի պես կամ շարունակել 2008-ի նույն պայքարը` նույն ոճով, նույն ձևով, նոր դրանից հետո ով պրեզիդենտի թեկնածու կդնի, ով` Գերագույն խորհրդի նախագահ կլինի… իսկ այս ձևով մենք հաղթանակի չենք հասնի: Չի լինի, ժողովուրդ»,-ասաց Սամսոն Խաչատրյանը: Ըստ նրա` երկրի հաջողության բանալին   Հայաստանում  այս  պահին նաև  կանանց  ձեռքում է։

«Մեր Հայաստանում կանայք ավելի «բառեց» կարող են լինել, և տասնյակ այպիսի կանայք կան, որոնք որ համախմբեն կիլոմետրով տղամարդիկ իրենց հետևից կգնան, հետո աշխարհում ցնցող հեղափոխություն կլինի՝ մայրերի հեղափոխություն»,-նշեց  նա։

Մանրամասները՝ տեսանյութում