Սնոուդենը պատմել է, թե իր արարքից հետո ինչով է ամենից շատ հպարտանում
Ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը պատմել է իր բացահայտումների վերաբերյալ ԱՄՆ իշխանությունների արձագանքի և հասարակությունում այն փոփոխությունների մասին, որոնցով նա կարող է հպարտանալ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նա պատմել է, որ դեռ 2013 թվականին պետությունը վրդովված էր իր գործողություններից: «Նրանք ասացին, որ բոլորը, ով ներգրավված է դրանում, ներառյալ՝ Washington Post-ը, մասնակցում են դավադրության և վնասում են երկրին»,- հայտարարել է Սնոուդենը Twitter-ի օգտատերերի հետ տեսակոնֆերանսի ընթացքում:
«Բայց բացահայտումներով զեկույցների շարունակվելու հետ միասին, երբ դատարանները վճռեցին, որ կառավարությունը չափազանց հեռուն է գնացել… հաջորդ տարվա սկզբին ինքը՝ նախագահը, սկսեց այլ կերպ խոսել»,- ասել է Սնոուդենը:
«Երբ մենք գիտենք, թե ինչ է տեղի ունենում, երբ հասարակությունը հասկանում է, թե ինչ է անում կառավարությունը, մենք նրան վնաս չենք հասցնում, այլ բարելավում ենք այն: Եվ երբ վեց ամիս անց իշխանությունները խոստովանեցին, որ եթե մենք դրա հետ ոչինչ չանենք, մենք կապրենք ոչ միայն հսկողության, ավելի փակ երկրում, այլև ավելի քիչ անվտանգ և քիչ ազատ երկրում: Կարծում եմ, որ դրանով կարող է հպարտանալ ցանկացած ամերիկացի, և ոչ միայն ես»,- ավարտել է իր խոսքը նախկին գործակալը:
Էդվարդ Սնոուդենը 2013 թվականի հունիսին Washington Post և Guardian թերթերին էր փոխանցել ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների լրտեսման ծրագրերի վերաբերյալ մի շարք գաղտնի նյութեր:










