Յանա Եգորյանը ՌԴ-ում տարվա մարզուհի է ճանաչվել
Ռուսաստանում «Տարվա հպարտություն» անվանակարգում սուսերամարտուհի Յանա Եգորյանին ճանաչել են տարվա մարզուհի:
Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, Ռիո դե Ժանեյրոյում ամռանն անցկացված Օլիմպիական խաղերի ժամանակ անհատական և թիմային պայքարում ոսկե մեդալների արժանացած մարզուհին ազգային մրցանակ է ստացել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում:
Մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը կայացել է այսօր երեկոյան Մոսկվայում: Արարողությանը ներկա են գտնվել սպորտի և երիտասարդության հարցերով ՌԴ փոխվարչապետ Վիտալի Մուտկոն, ինչպես նաև սպորտի նախարար Պավել Կոլոբկովը:










