Զիմբաբվեի 92-ամյա նախագահը պատրաստվում է մասնակցել 2018թ. նախագահական ընտրություններին

16:46 • 14.12.16

Զիմբաբվեի 92-ամյա նախագահ Ռոբերտ Մուգաբեն պատրաստվում է կրկին առաջադրել իր թեկնածությունը երկրի նախագահի պաշտոնին՝ մասնակցելով 2018թ. կայանալիք ընտրություններին:


Ինչպես հայտնում է interfax.ru-ն, երկրում իշխող «Աֆրիկյան ժողովրդի միություն» կուսակցության քարտուղարն ասել է, որ իրենք սատարելու են Մուգաբեի թեկնածությունը՝ ընդգծելով, որ գործող նախագահը խելամիտ է  կառավարում երկիրը:


Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ Մուգաբեն հայտարարել էր, որ ցանկանում է ցմահ իշխել:


Հիշեցնենք, որ սևամորթ ղեկավարը Զիմբաբվեի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 1987թ. ու համարվում է  աշխարհում պետության ամենածեր ղեկավարը: