Փարիզյան աճուրդում վաճառքի կհանվի պատմության մեջ առաջին Porsche 911-ը (լուսանկարներ)

23:14 • 15.12.16

Ֆրանսիական RM Sothebys աճուրդի տունը հաջորդ տարվա փետրվարին կայանալիք աճուրդում վաճառքի է հանելու պատմության մեջ առաջին Porsche 911 կաբրիոլետը:

Ինչպես հայտնում է Motor.ru-ն, դա օրիգինալ 911 մոդելի 13 նախատիպերից մեկն է, ինչպես նաև մեկը այն երկուսից, որոնք պահպանվել են մինչև մեր օրերը և միակը` բաց տանիքով:

Առաջին սերնդի  911 մոդելի նախատիպերը կառուցել է Karmann ընկերությունը, որը 1901 թվականից զբաղվում է տարբեր ավտոմոբիլային մասերի մշակմամբ և արտադրությամբ:

Մեքենան հասցրել է լինել երեք կոլեկցիոներների հավաքածուների մի մասը և պահպանել է օրիգինալ մասերի մեծամասնությունն ու լուրջ վերանորոգման աշխատանքների չի ենթարկվել:

Պահպանվել է նաև 2 լիտր ծավալային վեց մխոցային շարժիչը` 130 ձիաուժ հզորությամբ: Եզակի մեքենայի աճուրդը տեղի է ունենալու փետրվարի 8-ին Փարիզում: Մեքենայի նախնական արժեքը գնահատվում է 850 000-1 000 000 եվրո:

 

 

 

Փարիզյան աճուրդում վաճառքի կհանվի պատմության մեջ առաջին Porsche 911-ը (լուսանկարներ)