Amazon-ն առաջին անգամ անօդաչու սարքի միջոցով առաքում է իրականացրել (տեսանյութ)

00:22 • 15.12.16

Ամերիկյան Amazon ընկերությունն առաջին անգամ հաճախորդին ապրանք է առաքել անօդաչու սարքի օգնությամբ: Այս մասին թվիթերյան իր էջում հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն Ջեֆ Բեզոսը:

Նա նաև տեսանյութ հրապարակել, որում պատկերվում է անօդաչու սարքով առաքումը: Տեսանյութում առկա տեղեկության համաձայն` անօդաչուն դեկտեմբերի 7-ին Amazon Fire TV սարքն ու պոպկորնի փաթեթ է առաքել Մեծ Բրիտանիայի Քեմբրիջշիր կոմսությունում բնակվող պատվիրատոին:

Նշվում է, որ առաքումը 13 րոպե է տևել: Տեսանյութում մանրամասնորեն ցուցադրվում է ապրանքի անցած ուղին` ուղարկման վայրից մինչև պատվիրատուինհասնելու պահը:

Amazon-ի նոր ծառայությունը կոչվում է Prime Air, որի շնորհիվ առաքումներն իրականացվելու են առավելագույնը 30 րոպեում:

Amazon-ն առաջին անգամ անօդաչու սարքի միջոցով առաքում է իրականացրել (տեսանյութ)