Թրամփի երդմնակալության արարողությանը կերգի America’s Got Talent շոուի մասնակիցը
Ամերիկացի երգչուհի Ջեքի Իվանկոն համաձայնել է կատարել ԱՄՆ օրհներգը երկրի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողության ժամանակ, որը կկայանա հունվարի 20-ին: Այս մասին 16-ամյա Ջեքին պատմել է NBC հեռուստաալիքի Today Show հաղորդման եթերում:
«Այնքան ուրախ եմ: Հիանալի կլինի»,- ասել է երգչուհին:
Ավելի վաղ Ջեքին երկու անգամ երգել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի միջոցառումների ժամանակ, ինչպես նաև ելույթ է ունեցել բարեգործական միջոցառման ժամանակ, որին ներկա է եղել Դոնալդ Թրամփը:
Նշվում է, որ դասական քրոսովեր ժանրում երգող Իվանկոն հայտնի է դարձել America’s Got Talent շոուի ժամանակ, որտեղ զբաղեցրել է երկրորդ տեղը:










