Իսրայելցի տղամարդը հսկայական ակվարիում է կառուցել իր տանը, որտեղ կկարողանա սկուբա դայվինգով զբաղվել (տեսանյութ)
Իսրայելի Հայֆա քաղաքի բնակիչ Իլայ Ֆրաչթերը, ով ակվարիումների սիրահար է, աշխարհում այն քիչ մարդկանցից մեկն է, որը կարող է լողալ հենց իր հյուրասրահում կառուցված հսկայական ջրաշխարհում:
Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, իսրայելցին իրական ակվարիումը կառուցել է տվել այնպես, որ կարողանա և՛ դիտել ջրային կենդանական աշխարհը, և՛ սուզվել, երբ ցանկանա: Արդյունքում ստացվել է երկրի և հավանաբար ողջ աշխարհի ամենախոշոր տնային ակվարիումը:
Հյուրասրահում տեղադրված ակվարիումը 30 000 լիտր ջուր է պարունակում: Այն բավականին մեծ է, որպեսզի իսրայելցին սուզվի և կերակրի ձկներին հենց իր ձեռքից: Հսկայական ակվարիումում 30 արևադարձային ձկնատեսակի 150 ներկայացուցիչ է բնակվում:















