«Հրազդան» ՔԿՀ աշխատակիցները հանձնուքի միջից 27լ ալկոհոլային խմիչք են հայտնաբերել

12:03 • 15.12.16

ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, դեկտեմբերի 14-ին` ժամը 14:30-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Մ. Կ.-ի անվամբ քաղաքացի Ս. Ն.-ի կողմից բերված հանձնուքի միջից հայտնաբերել են ալկոհոլային խմիչքով լցված, 1,5 լիտր տարողությամբ 18 տարա:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: