Juno արբանյակը լուսանկարել է Յուպիտերի 7 «մարգարիտներից» մեկը (լուսանկար)
ԱՄՆ ազգային ավիատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի Juno արբանյակը Երկիր է փոխանցել Յուպիտեր մոլորակին հերթական անգամ մոտենալու ընթացքում արված թարմ լուսանկարները, որոնցում կարելի է տեսնել գույնով ու ձևով մարգարտի ահռելի հատիկի նմանվող արտասովոր փոթորիկը:
Ինչպես նշում է ria.ru-ն, Juno արբանյակը կիրակի իրականացրել է դեպի Յուպիտեր արդեն 3-րդ մոտեցումը՝ մոլորակի ամպերի վերին շերտից գտնվելով 4.000 կմ հեռավորության վրա:
Գիտնականներն այս կապակցությամբ միացրել են արբանյակի գլխավոր ֆոտոխցիկը՝ JunoCam-ը, որի միջոցով լուսանկարել են Յուպիտերի 7 հայտնի «մարգարիտներից» մեկը: Հետաքրքրական է, որ փոթորիկը լուսանկարելու պահին Juno-ն Յուպիտերի մակերևույթից գտնվել է 24.600 կմ հեռավորության վրա:
Հայտնի է, որ Յուպիտերի ահռելի փոթորիկները, որոնք հայտնաբերվել են 1986թ., այնքան մեծ ու հզոր են, որ կարող են կլանել Երկիրը:











