Փարիզն իր համերաշխությունն է հայտնել Հալեպի ժողովրդին` մարելով Էյֆելյան աշտարակի լույսերը (տեսանյութ)

10:08 • 15.12.16

Փարիզում դեկտեմբերի 14-ի երեկոյան Էյֆելյան աշտարակի լույսերը մարվել են` ի նշան Հալեպի բնակիչների հետ համերաշխության, գրում է korrespondent.net-ը։ 


Աշտարակի լույսերը մարվել են Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի կարգադրությամբ։


«Այս խորհրդանշական ակցիայով մենք ցանկանում ենք միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Սիրիայում իրադրության կարգավորման համար շտապ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության վրա»,-ընդգծել է Անն Իդալգոն: