Բջջային հեռախոսների գործառույթներ, որոնց մասին շատերը չգիտեն կամ չեն օգտվում դրանցից

14:40 • 15.12.16

Ժամանակակից բջջային հեռախոսների միջոցով հնարավոր է զանգեր կատարել աշխարհի տարբեր երկրներ, հաղորդագրություններ ուղարկել վայրկյանների ընթացքում կամ ցանկացած տեղեկություն գտնել, սակայն հեռախոսների հնարավորություններն իրականում ավելի շատ են:

AdMe.ru-ն կիսվել է հնարքներով, որոնց միջոցով հեռախոսների գործառույթները կարելի է ընդլայնել:

 

Լսողական սարք

Պետք է հեռախոսը թողնել անհրաժեշտ վայրում, զանգ կատարել դրա վրա և ավտոմատ պատասխանից հետո ուղղակի լսել, թե ինչ է կատարվում այնտեղ:

 

Ընդմիշտ արգելափակել հեռախոսը

Հեռախոսն արգելափակելու անհրաժեշտությունը ծագում է այն ժամանակ, երբ, օրինակ, այն գողանում են: Յուրաքանչյուր հեռախոս ունի 15 նիշից բաղկացած սերիական կոդ: Պետք է հայտնել կոդն օպերատորին, և նա ընդմիշտ կարգելափակի ձեր հեռախոսը:

 

 

Ֆեյս-կոնտրոլ

Android օպերացիոն համակարգով գործող սմարթֆոններն ունեն ֆեյս-կոնտրոլի գործառույթ, որը կարելի է օգտագործել սիմվոլներից բաղկացած գաղտնաբառերի փոխարեն: Հեռախոսի տիրոջ դեմքի ճանաչման գործառույթն ակտիվացնելու համար պետք է մտնել հեռախոսի «Անվտանգություն» բաժնի «Արգելափակում» ենթաբաժինը և ընտրել անհրաժեշտ գործառույթը:

 

 

Երկարացնել հեռախոսի «կյանքը»

Ժամանակի ընթացքում հեռախոսների կցորդիչներն աղտոտվում են, ինչը դառնում է սարքի փչացման պատճառներից մեկը: Այս երևույթից խուսափելու համար կարելի է պարզապես մաքրել հեռախոսի կցորդիչը. պետք է անցքին մոտեցնել օդով լցված բժշկական ներարկիչը և բաց թողնել օդը: Օդի հոսանքը դուրս կհանի կցորդիչի ներսում գտնվող փոշին:

Картинки по запросу 7 возможностей вашего телефона, которыми вы до сих пор не пользуетесь

Բջջային հեռախոսների գործառույթներ, որոնց մասին շատերը չգիտեն կամ չեն օգտվում դրանցից