Պուտինն անձամբ ներգրավված է եղել ԱՄՆ-ի ընտրությունների վրա ազդելու օպերացիային. ԶԼՄ-ներ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող էր անձնամբ ներգրավված լինել ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների վրա ազդելու օպերացիային, հաղորդում է NBC News-ը՝ հղում անելով հետախուզության իր աղբյուրներին:
Նրանց խոսքով՝ «մեծ վստահությմամբ» կարելի է պնդել, որ Ռուսասանի նախագահը անձամբ հրաման է տվել, թե ինչպես պետք է օգտագործվեն ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության էլեկտրոնային փոստից ստացված տվյալները:
Նշվում է, որ ի սկզբանե ընտրությունների վրա ազդելու նպատակը նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի նկատմամբ «վենդետտան» է եղել, ով բացասաբար է արտահայտվել Ռուսաստանում 2011թ-ի խորհրդարանական ընտրությունների մասին:
Սակայն ավելի ուշ նպատակը եղել է ցույց տալ ամերիկյան քաղաքականության կոռումպացվածությունը և հեռացնել ԱՄՆ-ի հիմնական դաշնակիցներին՝ տեսակետ ստեղծելով, որ նրա վրա այլևս չի կարելի հույս դնել որպես համաշխարհային առաջնորդ:










