Թիվ 46 երթուղու ավտոբուսում դրամապանակ գողացած տղան հայտնաբերվել է. տուժողը որոնվում է
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Աբովյան և Կորյունի փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գոռ Պ.-ին:
Ինչպես տեղեկացնում են Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վերջինս հայտնել է, որ թիվ 46 երթուղու ավտոբուսի սրահում մի կնոջ պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է գումար:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:










