Պաշտոնապես ներկայացվել է Tesla-ի 1.000 ձիաուժ հզորությամբ մրցակիցը (լուսանկարներ)

15:48 • 15.12.16

Ամերիկա-չինական Lucid Motors սկսնակ ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է իր առաջին մոդելի նախնական օրինակը՝ 1.000 ձիաուժ հզորությամբ Air էլեկտրական մեքենան:


Ինչպես նշում է motor.ru-ն, նորույթի սերիական արտադրության մոդելը նախատեսված է լինելու Tesla Model S էլեկտրական մեքենայի հետ մրցակցության համար:


Հայտնի է, որ դրա սերիական արտադրությունը սկսվելու է 2018թ.:


Ինչ վերաբերում է Lucid Air-ի տեխնիկական բնութագրին, ապա սեդանը համալրված է 2 էլեկտրական ագրեգատով: Այն 96 կմ/ժ արագություն է զարգացնում ընդամենը 2.5 վայրկյանում, իսկ դրա զարգացրած առավելագույն արագությունը 315 կմ/ժ է:


Ենթադրվում է, որ Lucid Air-ի գինը կտատանվի 100.000-160.000 դոլարի սահմաններում:

 

Электрический седан Lucid Air сможет разгоняться до 315 километров в час. Фото 1

Электрический седан Lucid Air сможет разгоняться до 315 километров в час

Электрический седан Lucid Air сможет разгоняться до 315 километров в час. Фото 2

 

 

 

 

 

 

 

 

Պաշտոնապես ներկայացվել է Tesla-ի 1.000 ձիաուժ հզորությամբ մրցակիցը (լուսանկարներ)