Կախարդական գինու մառան, որը բարձրանում է գետնի տակից և վերածվում սեղանի (տեսանյութ)
INSIDER design-ը ժամանակակից գինու մառանի դիզայն է ներկայացրել, որը բարձրանում է սենյակի հատակի տակից և վերածվում սեղանի: Այն ստացել է քարանձավ-բար անվանումը:
Հատակի տակ գտնվելով գինին զով է մնում: Յուրաքանչյուր պահի կոճակի մեկ սեղմումով մառանը բարձրանում է, և կարելի է ընտրել ցանկացած գինին: Բացի այդ, մառանի տանիքը բավականին ամուր է և չի կոտրվի, եթե կանգնեք դրա վրա:
Նման դիզայնով մառանի տեղադրման արժեքն սկսում է 9400 դոլարից: Իսկ մառանի տանիքն, ըստ ցանկության, կարելի է պատրաստել ապակուց:










