ՄԱԿ-ում մեկնաբանել են Հրաշք-կնոջ աշխատանքից «հեռացումը»

05:01 • 15.12.16

Գերհերոսների մասին կոմիքսների գլխավոր կերպարներից մեկը՝ Հրաշք-կինը (Wonder Woman) վայր կդնի ՄԱԿ-ի կանանց իրավունքների և հանրավորությունների համար պայքարի պատվավոր դեսպանի լիազորությունները՝ կապված նրա մասնակցությամբ ակցիայի ավարտի հետ: Այդ մասին TASS-ին հաղորդել է կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Ֆարհան Հաքը:

Նա հերքեց այն տեղեկությունները, որ գերհերոսուհու հեռացման որոշումը կայացվել է հասարակության ճնշման ներքո: Ավելի վաղ հաղորդվում էր, որ 45 հազար մարդ պետիցիա է ստորագրել՝ պահանջելով վերանայել գերհերոսուհու պաշտոնավարումը:

«Ակցիան, որին մասնակցում է Հրաշք-կինը ավարտվում է դեկտեմբերի 16-ին»,-ասել է նա: