Yahoo!-ն հայտարարել է մեկ միլիարդ օգտատերերի տվյալների արտահոսքի հավանականության մասին

02:25 • 15.12.16

Ամերիկյան Yahoo! Համացանցային ընկերությունը հայտարարել է, որ 2013թ-ին հաքերային հարձակման հետևանքով չարագործները կարող էին առևանգել ավելի քան մեկ միլիարդ օգտատիրոջ տվյալ, հաղորդում է France Press գործակալությունը:

«Yahoo-ն ենթադրում է, որ 2013թ-ի օգոստոսին երրորդ կողմը ավելի քան մեկ միլիարդ մարդու հաշիվների վերաբերյալ տեղեկատվություն է առևանգել»,- նշվում է ընկերության հայտարարությունում:

Ընկերության տվյալներով՝ այդ միջադեպը ապ չունի այն մեկի հետ, որի մասին հաղորդվել էր 2016թ-ի սեպտեմբերի 22-ին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերին Yahoo-ն հայտարարել էր, որ 2014թ-ի վերջին հաքերները գողացել էին ավելի քան 500 մլն մարդու տվյալ:


Yahoo!-ն հայտարարել է մեկ միլիարդ օգտատերերի տվյալների արտահոսքի հավանականության մասին