Չինացիները պաշտպանական համակարգեր են տեղակայում Հարավչինական ծովի կղզիներում (լուսանկարներ)
Հարավչինական ծովում տեղակայված արհեստական կղզու վրա չինացիների կողմից կառուցվող խորհրդավոր վեցանկյուն սարքավորումներն իրականում հակաօդային և հակահրթիռային համակարգեր են: Business insider-ի փոխանցմամբ` այս մասին վկայում է Միջազգային վիճակագրական ուումնասիրությունների կենտրոնի ճյուղը:
Օգոստոսին կենտրոնը անհասկանալի վեցանկյուն կառույցների մի շարք արբանյակային պատկերներ էր հրապարակել: Կառույցները, որոնք մշտապես ուղղված են դեպի ծովը, առաջին անգամ նկատվել էին մայիսին:
«Վերջերս ստացված արբանյակային պատկերները թույլ են տալիս ենթադրել, որ այդ կառույցները պաշտպանական համակարգեր են, որոնք նախատեսված են երկիրը հարձակումներից պաշտպանելու համար», - նշել են միջազգային կենտրոնից:
Ինչպես կենտրոնում նկատում են, Չինաստանը նման կառույցներ է տեղակայում Հարավչինական ծովում գտնվող Սթրեթլի կղզեխմբի իր տիրապետության տակ գտնվող բոլոր յոթ կղզյակներում և խութերում:















