McLaren-ը թողարկել է իր 10 000-րդ հոբելյանական մեքենան

00:45 • 16.12.16

McLaren ընկերությունը թողարկել է ժամանակակից պատմության մեջ 10 000-րդ մեքենան: Հոբելյանական մեքենա դարձել է 570S երկդռնանի մոդելը, որը ներկայացվել է Ceramic Gray գույնով:

Ինչպես հայտնում է Motor.ru-ն, ժամանակակից պատմության մեջ ապրանքանիշի առաջին սուպերքարը եղել է MP4-12C մոդելը, որի արտադրությունը մեկնարկել է 2011-ին McLaren Production Centre արտադրական կենտրոնի բացումից հետո: Այսպիսով, ապրանքանիշի 10 000-րդ մոդելի թողարկման համար 5 տարի է պահանջվել, եթե չհաշվենք 1990-ականների լեգենդար McLaren F1-ը:

Ընկերության գլխավոր տնօերն Մայքլ Ֆլյուիտի խոսքով` առաջին 5000 մեքենաներն արտադրվել են 42 ամսում, մինչդեռ նույն քանակությամբ մեքենաների ևս մեկ արտադրության համար 22 ամիս է պահանջվել:

 

 

 

McLaren-ը թողարկել է իր 10 000-րդ հոբելյանական մեքենան