Յուրաքանչյուր չեխ տարեկան 147 լիտր գարեջուր է խմում՝ երկու անգամ ավելի շատ իր պապերից
Չեխիայի միջին վիճակագրական քաղաքացին տարեկան 147 լիտր գարեջուր է խմում: Այդ մասին հաղորդել է Idnes կայքը՝ հղում անելով Հանրապետության Գիտությունների ակադեմիայի կատարած հետազոտությաը:
«Ինչպես ցույց են տալիս 2015թ-ի տվյալները՝ յուրաքանչյուր չեխ տարվա ընթացքում խմել է մոտ 147 լիտր գարեջուրը, ինչը երկու անգաամ ավելի շատ է, քան 70 տարի առաջ»,- ասվում է հաղորդագրությունում:
Սոցիալիստական Չեխոսլովակիայում գարեջրի օգտագործման աճին նպաստել է արտադրության աճը, որով իշխանությունները փորձել են փոխհատուցել ժողովրդին այլ մթերքների բացակայությունը, նշում է գյուղատնտեսական վերլուծաբան Պետր Գավելը:
Բացի այդ, ըստ Գավելի, Չեխիայում գարեջրի օգտագործման աճին կարող էր նպաստել 150-ական թթ ծաանր արդյունաբերության ընդլայնումը, որտեղ շատ մասնագետների թույլ էին տալիս գարեջուր խմել հենց աշխատանքի ժամերին:










