Տեսագրվել են Սերեսի խորհրդավոր բծերը (տեսանյութ)

16:09 • 16.12.16

Գերմանիայի ավիացիայի և տիեզերագնացության կենտրոնը տեսահոլովակ է մոնտաժել`ցուցադրելով Dawn կայանի թռիչքը Սերես գաճաճ մոլորակի Օկատեր խառնարանի վրայով:

Lenta.ru-ի հաղորդմամբ` տեսահոլովակում երևացող խորհրդավոր բծերը, ամենայն հավանականությամբ, կազմավորվել են աղային կուտակումներից, որոնք լուսարձակում են արևային լույսի ազդեցության տակ:

Նշվում է, որ ստացված տեսահոլովակը հրապարակվել է ՆԱՍԱ-ի կայքում:

         

Տեսագրվել են Սերեսի խորհրդավոր բծերը (տեսանյութ)