ՆԱՍԱ-ն արբանյակներով հագեցած թևավոր հրթիռ է բաց թողել ուղեծիր (տեսանյութ)
ՆԱՍԱ-ն (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) Stargazer L-1011 ինքնաթիռի միջոցով ուղեծիր է բաց թողել տիեզերական ապարատներով հագեցած թևավոր հրթիռ. մեկնարկը տրվել է ԱՄՆ Ֆլորիդա նահանգում գտնվող Կանավերալ հրվանդանից:
BBC-ի հաղորդմամբ` CYGNSS համակարգը, որի մեջ մտնում է 8 փոքր արբանյակ, նախատեսված է փոթորիկների և ցիկլոնների ժամանակ օվկիանոսի մակերևույթին քամու ուժի չափման համար: Ստացված տվյալները մասնագետներին թույլ կտան ուսումնասիրել երկրային օվկիանոսների և փոթորիկների կենտրոնում գտնվող օդային զանգվածների փոխազդեցությունը` դրանց ձևավորումն ու պահվածքն ավելի լավ հասկանալու համար:
Նշվում է, որ գործարկված Pegasus հրթիռն իրենից ներկայացնում է մասնավոր ընկերության մշակած՝ աշխարհում առաջին թևավոր հրթիռը կոմերցիոն արբանյակները ցածր երկրամերձ ուղեծիր ուղարկելու համար:










