Աստղագետները մոլորակներ կլանող աստղ են հայտնաբերել
Երկրից 300 լուսային տարի հեռավորությամբ գտնվող HIP68468 աստղը իր համակարգի մաս կազմող մի քանի մոլորակներ է կործանել և կլանել:
Հեռավոր աստղի կազմում, որը մեր Արեգակի «նմանակն է», պահպանվել են այն մոլորակների հետքերը, որոնք աստղը ժամանակին կուլ է տվել: Աստղագետների այս եզակի հայտնագործության մանրամասները ներկայացնող հոդվածը հրապարակվելու է Astronomy & Astrophysics ամսագրում:
Euromag-ի փոխանցմամբ` հոդվածի նախնական տարբերակը հրապարակվել է ամերիկյան Քորնուելի համալսարանի կայքում:
Նման հայտնագործությունը կարող է հուշել այն մասին, որ ապագայում Արևը, հնարավոր է, կլանի Երկիր մոլորակին, սակայն դա դեռ համեմատական ենթադրություն է:










