Փարիզի Սեն գետի վրա լողացող մարզադահլիճ կկառուցվի (լուսանկարներ)
Իտալական Carlo Ratti Associati դիզայներական ընկերությունը ներկայացրել է ինքնատիպ նախագիծ, որը ենթադրում է Փարիզով հոսող Սեն գետի վրա լողացող մարզադահլիճի կառուցում:
Ինչպես նշում է luxurylaunches.com կայքը, 20 մ երկարությամբ Paris Navigating Gym մարզադահլիճը տեղափոխվելու համար անհրաժեշտ էներգիա կստանա ներսում մարզվողներից:
Աղբյուրը մանրամասնում է, որ Paris Navigating Gym-ը համալրված կլինի Technogym‘s ARTIS հատուկ մարզասարքերով, որոնք կարող են կուտակել մարզման արդյունքում ստացված էներգիան ու այն օգտագործել որպես կառույցի շարժիչ ուժ:
Հետաքրքրական է նաև, որ մարզադահլիճն արտաքուստ կառուցված կլինի թափանցիկ ապակուց՝ թույլ տալով մարզվողներին տեսնել, թե ինչ է կատարվում դրսում:














