Չինական նոր հեռախոսը ցույց չի տալիս ծանուցումները՝ առանց տիրոջը ճանաչելու (լուսանկարներ)
Չինական Hawei տեխնոլոգիական ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է Honor Magic բջջային հեռախոսը, որն ունի հետաքրքիր առաձնահատկություն:
Ինչպես նշում է The Verge-ը, այն ունի WiseScreen կոչվող գործառույթը, որի շնորհիվ հեռախոսի առջևի տեսախցիկն ու զգայակները ճանաչում են Honor Magic-ի տիրոջ դեմքն ու մատնահետքերը և միայն դրանից հետո հեռախոսը ցույց է տալիս ստացված ծանուցումները:
Ինչ վերաբերում է նորույթի տեխնիկական բնութագրին, ապա այն համալրված է 5 դյույմ անկյունագծով AMOLED էկրանով, 12 և 8 մեգապիքսելանոց առջևի/հետևի տեսախցիկներով, Huawei Kirin 950 պրոցեսորով, ինչպես նաև Android 6.0 օպերացիոն համակարգով ու Magic Live ծրագրակազմով:
![]()
![]()











