Դիզայներները «խելացի» էկոհամակարգ են ստեղծել, որը պտտվում է քաղաքում` շարժվելով դեպի արևը (տեսանյութ)

20:38 • 17.12.16

Ճարտարապետ-դիզայներներ մալթացի Ուիլյամ Վիկտոր Կամիլերին և բրազիլացի Դանիլո Սամպայոն «խելացի» շարժական էկոհամակարգ են ստեղծել: Այն համալրված է ռոբոտացված միջուկով և շարժվում է աճող բույսերի Էլեկտրոֆիզիոլոգիայի շնորհիվ:

Ինչպես ներկայացնում է Tech Insider-ը, ժամանակակից էկոհամակարգն ստացել է Hortum Machina B անվանումը: Շրջանաձև կառույցի 12 մասերի ներսում տարբեր բրիտանական էնդեմիկ բուսատեսակներ են աճում:

Բույսերը մեծանալով ձգտում են դեպի արևը, և երբ էկոհամակարգը զգում է, որ բույսերն արևի ջերմության կարիք ունեն, այն փոփոխում է հավասարակշռության կենտրոնը, ինչի արդյունքում գնդաձև կառույցը շարժվում է: Այն մշտապես շարժվում է այն ուղղությամբ, ուր ձգտում են բույսերը:

Դիզայներների գյուտը նոր մակարդակի է հասցնում մարդկանց և բնության համագոյակցությունը:

 

Տեսանյութը՝այստեղ։

 

 

Դիզայներները «խելացի» էկոհամակարգ են ստեղծել, որը պտտվում է քաղաքում` շարժվելով դեպի արևը (տեսանյութ)