Mercedes-ը ստեղծել է S դասի կուպերի «գիշերային» տարբերակը

16:36 • 17.12.16

Գերմանական հեղինակավոր Mercedes-Benz մեքենաշինական ընկերությունն ստեղծել է S դասի կուպեի հատուկ տարբերակը, որը ստացել է Night Edition անվանումը:

Ինչպես հայտնում է Motor.ru-ն, տպավորիչ նորույթի պաշտոնական շնորհանդեսը կայանալու է շուտով Դեթրոյթում մեկնարկելիք միջազգային ավտոշոուի շրջանակում:

Աղբյուրը նկատում է, որ Night Edition-ն օրիգինալ մոդելից տարբերվում է թե՛ ներքին, թե՛ արտաքին դիզայներական լուծումներով:

Ինչ վերաբերում է դրա տեխնիկական բնութագրին, ապա հայտնի է, որ նորույթը վաճառքի կահնվի 367 և 455 ձիաուժ հզորությամբ շարժիչներով:

Նշվում է նաև, որ կուպեն եվրոպական շուկայում կհայտնվի արդեն 2017թ. սկզբին: 

Mercedes-ը ստեղծել է S դասի կուպերի «գիշերային» տարբերակը