Ferrari-ն 2.7 մլն դոլարանոց բացառիկ սուպերքար է ներկայացրել (լուսանկարներ)

23:24 • 18.12.16

Ferrari ընկերությունը ճապոնական շուկայում իր գործունեության 50-ամյակի առթիվ  բացառիկ սուպերքար է թողարկել:

Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը, Ferrari J50 հատուկ մոդելը կառուցվել է 488 սերիական մոդելի հիման վրա, սակայն մեքենայի արտաքին դիզայնը զգալիորեն տարբերվում է: 

Բացի այդ, ավտոմեքենան 20 տարվա ընթացքում առաջին անգամ նոր տեսակի թափք է ստացել, որն առանձնանում է կտրուկ իջնող դիմապակիով, նստատեղերի հետևում գտնվող անվտանգության աղեղով, հանովի տանիքով և հետևի ապակիի առկայությամբ: 

Բացառիկ սուպերքարը զինված է 3.9 լիտր ծավալային V8 շարժիչով, որը 680 ձիաուժ հզորություն է զարգացնում: 

Ferrari J50 մոդելը կթողարկվի ընդամենը 10 օրինակով, որոնք պատվիրատուի ցանկությամբ կարող են համալրվել հավելյալ գործառույթներով: 

Բոլոր մեքենաները կվաճառվեն Ճապոնիայի շուկայում, իսկ մեքենայի արժեքը կկազմի 2.7 մլն դոլար:


 

 

 

 

 


  

 

Ferrari-ն 2.7 մլն դոլարանոց բացառիկ սուպերքար է ներկայացրել (լուսանկարներ)