Սթիվեն Սիգալի մոնղոլուհի կինը պատմել է ամուսնու մասին (տեսանյութ)
Հանրահայտ հոլիվուդյան դերասան Սթիվեն Սիգալը, ով վերջերս ՌԴ քաղաքացիություն է ստացել, դարձել է Անդրեյ Մալախովի «Թող խոսեն» թոք շոուի հյուրը:
Ինչպես հայտնում է miladynews.ru-ն, հաղորդման տաղավարում ներկա է գտնվել նաև դերասանի կինը` Բատսուհիյն Էրդենետուայան: Ինչպես պարզվում է ամերիկացի դերասանի ընտրյալը մոնղոլուհի է:
Հանդիսատեսն ընտանեկան լուսանկարներ և տեսանյութեր են ցուցադրել, որում պատկերված են եղել դերասանը, նրա կինը և իրենց 7-ամյա որդին` Կունզանը: Տղան գնում է հոր հետքերով և նույնպես զբաղվում է արևելյան մարտարվեստներով:
Կնոջ խոսքով` առաջին հայացքից խիստ, իշխող և փակ մարդու տպավորություն ստեղծող Սիգալը տանն ամբողջությամբ այլ մարդ է:
«Նա նուրբ է ներսում: Համենայնդեպս, տանը երբեք չի արել այն, ինչ ցուցադրում է ֆիլմերում և երբեք ինձ վրա փորձեր չի արել», - ասել է դերասանի կինը:










