Սպիտակում երեխաների հետ մահացած հայտնաբերված կինն ատեստավորումն անցել և որպես ուսուցիչ է աշխատել Սարալանջում

16:54 • 19.12.16

 

Այսօր Սպիտակ քաղաքում ենթադրյալ ինքնասպանություն գործած կինը որպես ուսուցչուհի է աշխատել Լոռու մարզի Սարալանջ գյուղում:

Այս մասին Tert.am-ի  հետ զրույցում ասաց Սարալանջի համայնքապետ Արթուր Սարոյանը.

«Մահացած հայտնաբերված կինը՝ Մարինե Հովհաննիսյանը, օգոստոս ամսվանից աշխատում էր Սարալանջի դպրոցում՝ որպես քիմիայի ուսուցչուհի: Մրցութային կարգով հաղթահարել էր մանկավարժների համար նախատեսված քննություններն ու ընդունվել աշխատանքի»,- ասաց համայնքապետը:

Հիշեցնենք, որ Սպիտակ քաղաքում այսօր կախված է հայտնաբերվել 2 երեխաների մայրը, իսկ ննջասենյակում անկողնու մեջ հայտնաբերվել են նրա 2 երեխաների դիերը:

Արթուր Սարոյանն ասաց, որ անձամբ չի ճանաչել Մարինե Հովհաննիսյանին, սակայն դպրոցում նրա հետ կապված բողոքներ չեն եղել: