Վանո Սիրադեղյանի գործով ցմահ ազատազրկման դատապարտվածն անժամկետ հացադուլ է հայտարարել
ՆԳՆ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի գործի շրջանակներում ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Տեր-Սահակյանը 17 օր է, ինչ հացադուլ է հայտարարել:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Տեր-Սահակյանի պաշտպան Էմիլ Բեգլարյանը.«Արմեն Տեր-Սահակյանն անժամկետ հացադուլ է հայտարարել և արդեն 17 օր է շարունակում է հացադուլը: Այս անգամ պահանջի մասին չի հայտնել, սակայն ենթադրվում է, որ նա կրկին հանդիպում է պահանջում ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության պետ Ֆելիքս Ցոլակյանի հետ»:
Հիշեցնենք, որ Արմեն Տեր-Սահակյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում իր պատիժը կրում է արդեն 18 տարի:










