101-ամյա բրիտանացին 13 տարվա ազատազրկման է դատապարտվել երեխաների նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու համար
Անգլիայի դատարանը Բիրմինգեմի բնակիչ 101-ամյա Ռալֆ Քլարքին 13 տարվա ազատազրկման է դատապարտել անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու մեղադրանքով:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, դատարանը Քլարքին մեղավոր է ճանաչել անչափահասների նկատմամբ սեռական բռնության մասին 30 գործով: Հանցագործություններն իրագործվել են 1974-1983 թվականներին:
Հետաքննության տվյալներով` Քլարքի զոհերի թվում են երկու աղջիկ և մեկ տղա: Ինքը մեղադրյալն իրեն մեղավոր է ճանաչել անչափահասների նկատմամբ ոտնձգությունների 10 դեպքերում: Այլ հանցագործությունների մեղադրանքը նա հերքել է:
Ռալֆ Քլարքը, ով ծնվել է 1915 թվականին, դարձել է ամենատարեց դատապարտյալը բրիտանական արդարադատության պատմության մեջ:










