Ford-ը արտադրության է հանձնել նոր սերնդի GT սուպերքարը

23:37 • 19.12.16

Ford ընկերությունը սերիական արտադրության է հանձնել նոր սերնդի GT սուպերքարը: Մեքենաների թողարկումն սկսվել է Կանադայում` Multimatic Motorsport ընկերության գործարանում, որի հետ «Ֆորդը» համագործակցում է վերջին 20 տարում:

Ինչպես հայտնում է Motor.ru-ն, կանադական Օնտարիո նահանգի Մարքամ քաղաքի գործարանում պատրաստվում են օրական մեկ Ford GT մոդելի մեքենա հավաքել: Մինչև 2020 թվականը նախատեսվում է 1000 սուպերքար արտադրել, որոնք ձեռք բերելու համար հայտ են ներկայացրել 7000 գնորդ:

Մեքենաների առաջին խմբաքանակը` 250 օրինակով, ձեռք կբերեն նախորդ սրնդի GT  մոդելի սեփականատերերը: Նորագույն մոդելի արժեքը կկազմի 400 000 դոլար:

Ամերիկյան մեքենաշինական ընկերությունը մի շարք պայմաններ էր դրել նոր մոդելի գնորդների առաջ. մեքենան չպետք է պահվի թանգարանում կամ վերավաճառվի գնելուց անմիջապես հետո:

Նոր սերնդի Ford GT –ն ներկայացվել է 2015-ի հունվարին: Կուպեն զինված է 3.5 լիտր ծավալային վեց մխոցային երկտուրբո շարժիչով, որը 600-ից ավել ձիաուժ հզորություն է զարգացնում:

 

 

 

Ford-ը արտադրության է հանձնել նոր սերնդի GT սուպերքարը