Գիտնականներն առաջին անգամ տեսանկարահանել են «ուրվական շնաձկան» (տեսանյութ)

15:40 • 19.12.16

Կալիֆորնիայի և Հավայան կղզիների ափերի մոտ օվկիանոսի խորքերն ուսումնասիրող ամերիկացի գիտնականները պատահմամբ տեսանկարահանել են շնաձկան հազվագյուտ տեսակի ներկայացուցչի, ինչի մասին հայտնում է The Guardian-ը:


Աղբյուրը մանրամասնում է, որ սա առաջին դեպքն է, երբ քիմերանմաններ դասի ներկայացուցչին հաջողվել է տեսանկարահանել՝ այն էլ բնական միջավայրում:


Նշվում է, որ շնաձկանը տեսանկարահանել է 2.000 մետր խորության վրա իջեցված հեռակառավարվող սարքը:


Պրոֆեսոր Դեյվ Էբերտը պատմել է, որ տեսանյութն իրականում արվել է դեռևս 2009թ., սակայն մասնագետներից 7 տարի է պահանջվել պարզելու համար, որ ներկայացվածը հենց քիմեր է, որին շատ հաճախ անվանում են «ուրվական շնաձուկ»:


The Guardian-ը նկատում է, որ այս տեսակի առանձնահատկություններից մեկն այն է, որ արուների առնանդամը գտնվում է գլխի վրա:

 

Գիտնականներն առաջին անգամ տեսանկարահանել են «ուրվական շնաձկան» (տեսանյութ)