iPhone 8-ը կունենա կոր OLED էկրան. լրատվամիջոցներ

14:00 • 19.12.16

iPhone 8 սմարթֆոնը կունենա կոր պլաստիկ OLED էկրան (օրգանիկ լուսադիոդային դիսփլեյ), ինչի շնորհիվ Apple ընկերության սմարթֆոնն ավելի բարակ կլինի, քան նրա նախորդը` ամբողջությամբ մետաղից պատրաստված iPhone 7-ը: Նման ենթադրություն արվել է Korea Herald կայքում:

Աղբյուրի հաղորդմամբ` սարքի մարտկոցն ավելի տարողունակ կլինի, իսկ էկրանները կմատակարարի Samsung Display ընկերությունը:

Դրանից բացի, սպասվում է, որ հաջորդ տարի Apple-ը կներկայացնի միանգամից երեք iPhone` iPhone 7s-ը և iPhone 7s Plus-ը, որոնք իրենցից կներկայացնեն արդեն գոյություն ունեցող սմարթֆոնների բարելավված տարբերակները, իսկ iPhone 8-ը կդառնա նորույթ:

Նշվում է, որ կոր էկրանից բացի՝ iPhone 8-ը համալրված կլինի երկակի խցիկով, ներկառուցված մատնահետքերի սքաներով, ինչպես նաև` անլար լիցքավորումով:

iPhone 8-ը կունենա կոր OLED էկրան. լրատվամիջոցներ