Հրապարակվել է Հորդանանում ահաբեկիչների գրաված միջնադարյան ամրոցի գրոհի տեսանյութը (լուսանկարներ, տեսանյութ)

13:38 • 19.12.16

Հրապարակվել է տեսանյութ, որում ցուցադրվում է Հորդանանում ահաբեկիչների գրաված միջնադարյան ամրոցի գրոհը, որում վերջիններս պատանդներ են պահել:

Ինչպես ավելի վաղ նշել է Lenta.ru-ն, հարձակմանը մասնակցել է 10 ահաբեկիչ, որոնցից չորսը սպանվել է հատուկ գործողության ընթացքում: Մյուս ահաբեկիչների վերաբերյալ տվյալներ, այդ թվում` նրանց պատկանելությունը որևէ խմբավորման, անհայտ են:

Reuters-ի տեղեկությունների համաձայն` ուժայինները մահապարտի գոտիներ, զենք և մեծ քանակությամբ պայթուցիկներ են հայտնաբերել գրոհայինների մոտ:

Դրանից բացի, հարձակման հետևանքով ևս 10 մարդ է զոհվել` իրավապահ մարմինների 7 աշխատակից, երկու բնակիչ և Կանադայից մի զբոսաշրջիկ: Վնասվածքներ է ստացել առնվազն 26 մարդ: