Կրասնոյարսկում կրկեսային ներկայացման ժամանակ ընձառյուծը հարձակվել է կնոջ վրա
ՌԴ Կրասնոյարսկի երկրամասի Բոգոտոլ քաղաքում մի կին շապիտո կրկեսում ընձառյուծի հարձակումից հետո հայտնվել է հիվանդանոցում: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ Առողջապահության նախարարության մամուլի ծառայությանը վկայակոչելով:
Տեղական ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում տեղեկություն է հայտնվել, որ միջադեպը տեղի է ունեցել ներկայացման ժամանակ: Ընձառյուծը դադարել է լսել վարժեցնողներին և ներխուժել է հանդիսատեսի սրահ: Կինը վնասվածքներ է ստացել՝ կենդանու հարձակումից պաշտպանելով վեցամյա տղային:
Ոստիկանությունում լրատվամիջոցին հայտնել են, որ պարզում են միջադեպի հանգամանքները:
«Վիճակը միջին ծանրության է, գիտակցության մեջ է: Ձեռքի վրա մի քանի կար է դրվել: Անհրաժեշտություն չկա հիվանդին տեղափոխել Կրասնոյարսկ: Այժմ նա բուժում է ստանում այս հիվանդանոցում»,- ասել է Առողջապահության նախարարության ներկայացուցիչը:










