Chrysler-ը 100 հատ ինքնակառավարվող մինիվեն է ստեղծել Google-ի համար (լուսանկարներ)
Chrysler մեքենաշինական ընկերությունը 100 հատ ինքնակառավարվող մեքենա է ստեղծել, որոնք ստացել են Pacifica անվանումն ու նախատեսված են Google-ին պատկանող և անվարորդ վարման տեխնոլոգիաների կոմերցիոն իրացմամբ զբաղվող Waymo ընկերության համար:
Ինչպես նշում է The Verge-ը, նորույթներն իրենցից ներկայացնում են մինիվեններ:
Waymo-ի գլխավոր գործադիր տնօրեն Ջոն Կրաֆչիկը նշել է, որ Pacifica-ն հնարավորություն կտա տարիքային բոլոր խմբերի վարորդներին անձամբ փորձարկել արդիական դարձած ինքնակառավարման տեխնոլոգիան:
Մինչդեռ Fiat Chrysler-ի խոսնակ Պերճ Ալեքսանյանի խոսքով՝ 2 ընկերությունների միջև համագործակցության շրջանակում Fiat Chrysler-ի և Waymo-ի ինժեներները ստեղծել են լիարժեք ինքնակառավարվող համակարգ:
Աղբյուրը հավելում է, որ ինքնակառավարվող Pacifica-ները կփորձարկվեն 2017թ. սկզբին:
![]()
![]()
![]()
![]()
![]()










