ՀԱՊԿ առաջնորդները Սանկտ Պետերբուրգում կքննարկեն ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի հարցը
ՀԱՊԿ առաջնորդները Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 26-ին կայանալիք նիստի շրջանակում կքննարկեն ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարին վերաբերող հարցեր: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությանը:
Մամուլի ծառայության տվյալներով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 26-ին Պետերբուրգում կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի և ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության խորհրդի նիստերին:
«Նիստի շրջանակում Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի առաջնորդները կքննարկեն կազմակերպության շրջանակում դաշնակցային փոխգործակցության ոլորտները, նրա ընթացիկ գործունեության ապահովումը: Նախատեսվում է համաշխարհային և տարածաշրջանային օրակարգի կարևոր հարցերի վերաբերյալ կարծիքների փոխանակում, ներառյալ՝ ահաբեկչական և ծայրահեղական վտանգներին հակազդելու, թմրանյութերի և զենքի անօրինական շրջանառության դեմ պայքարի հարցերը»,- ասված է հաղորդագրությունում:










