Ռուսաստանը սիրիացի մանուկների համար ավելի քան 40 տոննա նվերներ է ուղարկել

09:27 • 19.12.16

Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ինքնաթիռները Սիրիա են  տեղափոխել ավելի քան 40 տոննա նվեր՝ նախատեսված սիրիացի փոքրիկների համար:


Այս մասին հայտնում է gazeta.ru-ն՝ մանրամասնելով, որ նվերները հավաքվել են «Ռուսաստանի մանուկները՝ Սիրիայի մանուկներին» համառուսական ակցիայի շրջանակում:


Հայտնի է, որ նվերները փոխանցվելու են բոլոր այն սիրիացի երեխաներին, որոնք ապրում են կառավարական բանակի կողմից վերահսկվող տարածքներում:


ՌԴ պաշտպանության նախարարությունից հավելել են, որ այժմ նախապատրաստվում է նվերների հատուկ խմբաքանակ ազատագրված Հալեպ ուղարկվելու համար: