Սիլվեստր Ստալոնեն հրաժարվել է արվեստի հիմնադրամը գլխավորելու Թրամփի առաջարկից

13:45 • 19.12.16

Ամերիկացի դերասան Սիլվեստր Ստալոնեն հայտնել է, որ ինքը չի գլխավորի ԱՄՆ արվեստի և հումանիտար գիտությունների ազգային հիմնադրամը: Variety-ի հաղորդմամբ` դերասանը դրա փոխարեն նախընտրում է աշխատել վետերանների հետ:

Ստալոնեն նշել է, որ ինքը շատ զգացված է հիմնադրամը գլխավորելու առաջարկից, սակայն, իր կարծիքով, նա շատ ավելի մեծ օգուտ կբերի` քաղաքացիների ուշադրությունը կենտրոնացնելով վետերանների կարիքների վրա, որոնք արժանի են լավ վարձատրվող աշխատանքի, հարմարավետ պայմանների և ֆինանսական աջակցության:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Սիլվեստր Ստալոնեին առաջարկել էր իր վարչակազմում զբաղեցնել արվեստի գծով ավագ մասնագետի պաշտոնը: