ԱՄՆ Պետդեպը դատապարտել է Անկարայում ՌԴ դեսպանի վրա իրականացված հարձակումը

22:11 • 19.12.16

ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտում է Անկարայում տեղի ունեցած հարձակումը ՌԴ դեսպանի նկատմամբ: ТАСС գործակալության փոխանցմամբ` համապատասխան հայտարարությամբ ճեպազրույցի ժամանակ հանդես է եկել ԱՄՆ Պետդեպի մամուլի քարտուղար Ջոն Կիրբին:

«Մենք դատապարտում ենք բռնության այդ քայլը, որտեղից էլ որ այն գա: Մտքով  և աղոթքներով մենք  նրա հարազատների հետ ենք», - հայտարարել է ամերիկյան արտաքին քաղաքականության գերատեսչության ներկայացուցիչը` մեկնաբանելով ռուս դիվանագետի դեմ իրականացված մահափորձի մասին լուրը:

Հիշեցնենք, որ ՌԴ դեսպանը սպանվել է Անկարայում անցկացվող ցուցահանդեսի ժամանակ: Անհայտ անձը ներխուժել է պատկերասրահ և կրակել դեսպանի ուղղությամբ: Ստացված  հրազենային վնասվածքից դեսպան Անդրեյ Կառլովը մահացել է: Հարձակվողին ևս վնասազերծել են ոստիկանները: