ՌԴ-ից օպերատիվ-քննչական խումբ կուղևորվի Անկարա՝ դեսպանի սպանության հետաքննության համար. РИА Новости
Ռուսաստանի ուժային գերատեսչությունների օպերատիվ-քննչական խումբն Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունից հետո երեքշաբթի հատուկ չվերթով Ռուսաստանից կմեկնի Թուրքիա: Այդ մասին հայտնել է ուժային գերատեսչություններում «ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրը:
Ռուսաստանի և Թուրքիայի առաջնորդները երկուշաբթի երեկոյան Անկարայում տեղի ունեցած ողբերգությունից հետո պայմանավորվել են, որ ՌԴ-ն մոտ ժամանակներս Թուրքիա կուղարկի քննչական խումբ՝ սպանության հետաքննության համար:
«Երեքշաբթի պատրաստվում է ռուսական ուժային գերատեսչությունների աշխատակիցների մեկնումն Անկարա»,- ասել է աղբյուրը: Նրա խոսքով՝ խմբում ընդգրկվել են նաև բժիշկներ և հոգեբաններ:
Կառլովի վրա զինված հարձակումը տեղի է ունեցել երկուշաբթի Թուրքիայի մայրաքաղաքում գտնվող Ժամանակակից արվեստի կենտրոնում բացված ցուցահանդեսի բացմանը: Հարձակումից հետո նա տեղափոխվել է հիվանդանոց, 40 րոպե անց բժիշկները հայտնել են նրա մահվան մասին:










