Ցուցադրվել է փուչիկներից պատրաստված ռոբոտը (տեսանյութ)

20:31 • 20.12.16

Ճապոնական Suzumori Endo Robotics Laboratory ալիքը տեսանյութ է հրապարակել, որում ցուցադրվել է հելիումով լցված փուչիկներից պատրաստված 20 մետր բարձրությամբ ռոբոտ-մանիպուլյատորը։

Մշակողների խոսքերով՝ Giacometti Arm with Balloon Body կոչվող սարքի քաշն ընդամենը 1,2 կիլոգրամ է, և ծալած վիճակում այն կարող է տեղավորվել մարդատար ավտոմեքենայի բեռնախցիկում։

Lenta.ru-ի հաղորդմամբ՝ ինժեներների նպատակը այնպիսի ռոբոտի ստեղծումն է եղել, որը մարդկանց վրա ընկնելու դեպքում վնաս չի պատճառի նրանց։ Սակայն այս ռոբոտն ի վիճակի չէ ծանր առարկաներ բարձրացնել և չի կարող փոխարինել արդյունաբերական ռոբոտներին։

Մշակողների կարծիքով՝ նորաստեղծ ռոբոտը կարող է օգտագործվել որոնողական-փրկարարական աշխատանքների ընթացքում։

 

Ցուցադրվել է փուչիկներից պատրաստված ռոբոտը (տեսանյութ)