Պեկինում սմոգի պատճառով չեղյալ է հայտարարվել ավելի քան 180 ավիաչվերթ

10:48 • 20.12.16

Պեկինի միջազգային օդանավակայանում ուժեղ սմոգի պատճառով չեղյալ է հայտարարվել ավելի քան 180 ավիաչվերթ: Այդ մասին հայտնում է korrespondent.net-ը՝ վկայակոչելով CCTV հեռուստաալիքը:


Հեռուստաալիքի տվյալներով՝ այժմ Շոուդու օդանավակայանում չեղյալ է հայտարարվել 181 չվերթ, փակվել են արագընթաց ավտոճանապարհները:


Այժմ քաղաքը պատված է սպիտակ սմոգի շերտով, ինչի պատճառով կտրուկ նվազել է ճանապարհներին տեսանելիությունը:


Ավելի վաղ հաղորդվել է, որ Պեկինում և Չինաստանի այլ քաղաքներում դեկտեմբերի 16-21-ը գործելու է տագնապի ամենաբարձր՝ «կարմիր» մակարդակը՝ օդի աղտոտվածության պատճառով: