Բեռլինի ահաբեկչական ակտից հետո հնարավոր են հարձակումների կրկնություններ․ Գերմանիայի դաշնային ոստիկանության ղեկավար

20:12 • 20.12.16

Գերմանիայի դաշնային ոստիկանության ղեկավար Հոլգեր Մյունխը հայտնել է, որ Բեռլինի ահաբեկչական ակտից հետո հնարավոր են հարձակումների կրկնություններ։

«Նմանատիպ հարձակումից հետո կարելի է մոտ ապագայում սպասել նշանակալից հարձակումների», - մեջբերում է Reuters գործակալությունը Մյունխի խոսքերը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ի  երեկոյան անհայտ անձը բեռնատարով բախվել է Բեռլինի կենտրոնում գործող սուրբծննդյան տոնավաճառում մարդկանց ամբոխին: Առնվազն 12 մարդ է զոհվել, 48 մարդ ստացել է վնասվածքներ: